Սերժ Սարգսյանը պատվավոր կոչումներ է շնորհել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենին եւ գեղարվեստական տնօրենին:
ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաեւ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Ժողովրդական արտիստի`
Հարություն Ռուբենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» ՀԿ տնօրեն
Մշակույթի վաստակավոր գործչի՝
Սուսաննա Գեորգիի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ կինոգետ, «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն»: