Նախօրեին թուրքական օդուժը ռմբակոծել է դեպի Ռաս Էլ Այն քաղաք շարժվող մարդասիրական ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 11 մարդ, այդ թվում տեղացի և արտասահմանյան ԶԼՄ-ների 3 ներկայացուցիչ։ Շուրջ 100 հոգի վիրավորվել է, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ զոհվածները բրազիլական և ֆրանսիական գործակալությունների լրագրողներ էին։