ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետը բյուջեն մսխում է. «Նիկոլ Փաշինյանը բյուջեից բավականին գումարներ է հատկացնում իր տափակ, պրիմիտիվ աֆորիզմները քաղաքում տարածելու համար... մսխումներ, ԱԺ-ի աննախադեպ վոյաժներ: 30 տարվա ընթացքում աշխատակազմն այսպիսի մսխումներ չի տեսել»:
ՀՀԿ-ական նախկին պատգամավորը նշել է, որ իշխանությունն ամբողջ ուժը ներդրել է նախկիններին քննադատելու վրա. «Նիկոլ Փաշինյանի թիրախում իր ժողովուրդն է. գզվռտոցը, հանցագործությունները, վթարները, սթրեսները մեծացել են, թույնը, որ ներարկվում է, բերելու է երկիրը կործանելուն, թուլացնելուն»: