սենյա Սոբչակը քար է նետել Յանա Ռուդկովսկայայի «բոստանը», որը պաշտում է ցուցադրել իր ուտելիքը։ Հաղորդավարուհին չի դիմացել եւ ցուցադրել է իր նախաճաշը։ Սեղանին չկա հարուստ ռեստորանային մատուցում, Սոբչակը դիրքեր չի ընդունում, այլ պարզապես նախաճաշում է։ Կոնստանտին Բոգոմոլովի կինը համապատասխան գրառում է տեղադրել Instagram-ի միկրոբլոգում։
«Դե ինչ, Յանոչկա, կերա՞ր։ Այ, սա է «իմ նախաճաշերը» խորագիր, իսկ քեզ մոտ անհասկանալի է, թե ինչ է ընդհանրապես»,- կատակով նկարը մակագրել է Սոբչակը։
Սոբչակի բաժանորդները գնահատել են կուռքի պարզ մոտեցումն իր ուտելիքին։ «Ընդ որում, ավելի համեղ է երեւում, քան ձուն ձկնկիթով ափսեի մեջ», «Անգամ աստղերն են սիրում հնդկաձավար կոտլետի հետ», «Այո, Քսենիայի նախաճաշն ավելի ախորժաբեր է», «Իսկական ռուսական նախաճաշ։ Հարգում եմ անկեղծությունը»,- գրել են նրանք իրենց մեկնաբանություններում։
Յանա Ռուդկովսկայայի «համադամ» նախաճաշերը գործընկերների ոչ միայն ծիծաղը, այլեւ հիացմունքն են առաջացնում։ Ավելի վաղ Ռենատա Լիտվինովան հաճոյախոսություններ էր արել նրան նուրբ ճաշակի համար։