«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը շաբաթը առնվազն երկու ռազմավարության նախագիծ է դնում շրջանառության մեջ: Հերթը հասել է «Աղբահանության համակարգի ռազմավարությանը», որի նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ:

Այս ռազմավարության իրագործման արդյունքում ենթադրվում է, որ կնվազի աղբահանության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, և այն կօժանդակի, որպեսզի աղբն օգտագործվի որպես երկրորդային հումք: Հասկանալի է, որ այս նպատակների իրագործման համար անպայման ռազմավարություն է պետք, մարտավարությամբ շատ առաջ չես գնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: