SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ՀՀ արտաքին գործերի նախարարություն է դիմել Իրանի ԻսլամականՀանրապետության քաղաքացի՝ 51-ամյա Սաֆար Շամիիյը և հայտնել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ, գեներալներ Մանվելը Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, մեկ այլ պատգամավոր Դավթյանը, գեներալ Սեյրան Սարոյանի քավոր, գեներալ Ավագ Միքայելյանը, զենքի և հրացանի ուժով իրեն տարիներ առաջ հանել են իր տանից, գյուղատնտեսական տարածքից և Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում գտնվող իր ձկնաբուծարանում ստիպել են ու իրենից տարել մոտ 1000 գլուխ ոչխար, 100 գլուխ կով և 3000 հատ կամրախայտ տեսակի ձուկ։ ՀՀ ԱԳՆ-ից նշված դիմումը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն, որտեղից էլ՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հանգամանքները պարզվում են և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Շամիիյը այս պահին որպես բանտարկյալ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում։
Իրանցի բանտարկյալը հայտնել է, որ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանն իրենից հափշտակել են 1000 ոչխար, 100 կով և 3000 կամրախայտ
