ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանի հաղորդումը կապված է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու հետ: