Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հոկտեմբերի 17-ին կրակել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարորդը տեղում մահացել է։
«Սպանվածը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը մեքենայով ընթանալիս է եղել, և ինչ-որ պահի կրակոցներ են հնչել, որից հետո մեքենան կանգ է առել։ Շտապօգնություն են կանչել, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել»,- հաղորդում է «Страна» պարբերականը, փոխանցում է Rusarminfo-ն։
Պարբերականի հաղորդմամբ՝ իրավապահները ձերբակալել են հանցագործին, որը 53-ամյա Վադիմ Սավչուկն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի մանրամասները։