«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապագա փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը հուլիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրա­վասության դատարանում հայտարարել էր, թե Վ. Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն է սպանել իր քրոջ փեսացուին: Ըստ մոր՝ անգամ քաղաքապետն ու որդին այդ թեմայով վիճաբանել են, քանի որ Ս. Ղուկասյանը չի ցանկացել, որ քույրն ամուսնանա Կարեն Եսայանի հետ: 

«Ժողովուրդի» հետ զրույցում Վ. Ղուկասյանը, մեկնաբանելով ամբաստանյալի մոր հայտարարությունը, ասաց. «Այդտեղ ի՞նչ դիտավորության հարց կա, եթե մեկին չենք ուզում, չենք տալիս մեր աղջկան, եթե տանք՝ կտանք, ո՞վ է մեզ ստիպում: Եվ հե­տո, աղջիկը պետք է ուզի, հայրն էլ՝ կարծիք հայտնի: Նման է հեքիաթային դրամատիկական ներկայացման, և այդ անբարո ընտանիքին այս քաղաքը ճանաչում է: Ինքը պետք է պատասխան տա այդ խոսքերի հա­մար, և մենք դեռ պատիվ ենք պահանջելու»»:

Վարդան Ղուկասյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: