Կիեւի Պերեչսկի շրջանում սպանվել է 22-ամյա Ջադիվ Հաջիեւը, որը ադրբեջանցի ֆլեյտահար, օպերետների եւ ռոմանսների հեղինակ Թելման Հաջիեւի թոռն էր, հաղորդում է Ստրանա.UA-ը:
Հանցագործությունն կատարվել է հոկտեմբերի 6-ին Չիգորինի փողոցում: Բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Արդբեջանի երիտասարդ քաղաքացու աղավաղված դին:
Ավելի ուշ պարզվել էր, որ սպանված Ջավիդ Հաջիեւը Բաքվում հայտնի ընտանիքից է: Նրա պապը՝ կոմպոզիտոր Թելման Հաջիեւն է, իսկ մայրը՝ Մինա Հաջիեւան, որը դասավանդում է Բաքվի կոնսերվատորիայում:
Պարբերականը նշում է, որ Հաջիեւին, ըստ ամենայնի, սպանել են կացնով: Ծնողները չգիտեն՝ ինչպես էր նա հայտնվել Կիեւում: