Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի դուստրը հայտնաբերվել է մահացած Մոսկվայի իր տան մոտ, հաղորդում է REN TV-ն:
Ինչպես նշվում է, 28-ամյա կինը չորս ամիս էր, ինչ գտնվում էր Ռուսաստանի մայրաքաղաքում:
Ներկայումս իրավապահները պարզաբանում են նրա մահվան պատճառը:
Ըստ նախնական տվյալների՝ Սանաին ընկել է պատուհանից: