«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նախարար աշխատած ժամանակահատվածում, և ոչ միայն, կեղծիքները, կարծես թե, օրինաչափություն են եղել։ Կեղծվել են նաև տարատեսակ տվյալներ։
Օրինակ՝ Դատալեքս տեղեկատվական համակարգում օրերս հանդիպեցինք մի դեպքի, երբ նախկինում 6 անգամ դատապարտված անձի տվյալներում գրված էր՝ չդատված։ Այսինքն՝ այդ անձը նախկինում դատապարտված չի եղել։ Եվ դա բնավ վրիպակ կամ պատահականություն չէ։ Նման «չդատված» անձինք կարող են ավելի շատ լինել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: