Հեռուստաաստղ, գործարար կին Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին նշել է իր 39-րդ տարեդարձը: Նրան շատ ինքնատիպ ձևով է շնորհավորել փոքր քույրերից մեկը: 35-ամյա Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել, որտեղ նա և Քորթնի Քարդաշյանը հարբած Քիմին քարշ են տալիս դեպի զուգարանակոնքը, որտեղ նա փսխում է: Քույրերը հավաքում են նրա մազերը, որպեսզի դրանք չկեղտոտվեն փսխման հետևանքով: Եվ Քորթնին ասում է, որ պետք է հեռանա այդտեղից, հակառակ դեպքում ինքն էլ վատ կզգա:
Հատկապես երբ է նկարահանվել տեսանյութը, որը հազիվ թե երջանկացներ հոբելյարին, չի հստակեցվում: Ամենայն հավանականությամբ՝ մոտ տասը տարի առաջ:
Տեսանյութը, որը Քիմին անհարմար դրության մեջ է դրել, Քլոեն ուղեկցել է հուզիչ խոսքերով. «Ես աղոթում եմ, որ քո ծննդյան օրը և կյանքի յուրաքանչյուր օրը միշտ սիրված, հարգված և գնահատված զգաս քեզ: Մենք քեզ շատ ենք սիրում: Ես այնքան հպարտ եմ նրանով, թե ով ես եղել դու, կաս և կլինես»,- գրել է քույրը: