Eurasianet-ը անդրադարձ է կատարել Սուրեն Խաչատրյանի շուրջ ստեղծված իրավիճակին` հարց առաջադրելով, թե արդյո՞ք քաղաքական իշխանությունները ցանկանում են պատժել քաղաքական իրավախախտներին:

Առաջինը դա տեղի ունեցավ Հայաստանի հյուսիս-արևմտյան քաղաք Գյումրիում, այնուհետև նաև հարավային նահանգ Սյունիքում: Յոթ տարվա տարբերությամբ Հայաստանի իշխանությունները ընդունեցին երկու նահանագային կառավարիչների հրաժարականը, որոնք իրենց կարիերայի ընթացքում ունեին բռնությունների իրականացման երկարատև պատմություն: Սակայն արդյոք այս հրաժարականները նշանակո՞ւմ է, որ պաշտոնյաները այլևս պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար:

Քննադատները հաճախ մեղադրում են, որ Հայաստանի շրջաններում քաղաքական ուժը հաճախ նմանվում է մաֆիայի պարագլխի, քան քաղաքական ծառայողի: Լրատվության արձանագրությունները` կաշառակերության, հափշտակման և իշխանության շահագործման մասին, հաճախակի բնույթ են կրում:

Սակայն այժմ Սերժ Սարգսյանը,որը նշանակել է երկրի 10 նահանագապետին, կարծես ցանկանում է պատասխանատվության ենթարկել չարագործներին: «Մենք առաջինը կլինենք, որ կդատապարտենք սխալները, կխոսենք հափշտակումների և հանցագործությունների մասին… Իսկ մինչ այդ սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք, ճիշտ ճանապարհին կանգնելու համար»,- հայտարարել էր Սարգսյանը հունիսի 29-ին:

Որոշ մասնագետներ նշում են, որ Գյումրիի նախկին քաղաքապետի Վարդան Ղուկասյանի հրաժարականը պայմանավորված էր այս շրջանում փետրվարյան նախագահական ընտրությունների ժամանակ Սարգսյանի պարտության հետ:

Միևնույն ժամանակ նույն վիճակը ստեղծվել է նաև Սյունիքում,որտեղ գտնվում է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունը: Մինչ անցած ամիս իր հրաժարականը 56 ամյա Սուրիկ Խաչատրյանը, ով հայտնի է Լիսկա կեղծանունով, համարվում էր նախագահի կողմից նշանակված ամենաազդեցիկ մարզպետներից մեկը:

Սարգսյանի 12 %-ով պարտությունը Հովհաննիսյանին փետրվարին ցույց է տալիս այդ ազդեցության սահմանափակումը: Այնուամենայնիվ ճակատագրական հունիսի 1-ի գնդակահարությունները Խաչատրյանի տան մոտ,որի ժամանակ զոհվեց Ավետիք Բուդաղյանը և ևս երեքը ծանր վիրավորվեցին, ավելի վնաս հասցրեց նրա հեղինակությանը:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է Խաչատրյանի 19 ամյա որդի Տիգրանը և նրա թիկնապահաը զենքի անօրինական կրելու և դիպվածի հետ առընչություն ունենալու մեղադրանքով: Խաչատրյանը ոստիկանությանը նշել էր, որ այդ ժամանակ նա քնած է եղել:

Վերջերս Մարիոթ Երևան հյուրանոցում նախկին նահանգապետը ծեծել էր ձեռնարկատեր Սիլվա Համբարձումյանին, ով մեղադրել էր Խաչատրյանին իր հանքի և հանքային սարքավորումների գողության մեջ: Ոչ մի պատիժ չհետևեց այդ դեպքին:

Նմանապես 2008 թվականին Wikileaks-ը նշել էր,որ Խաչատրյանը դաժանորեն ծեծի է ենթարկել դեռահասի, ով կռվել էր իր որդու հետ:

«Այնտեղ գոյություն ունի քաղաքական պատասխանատվության պակաս, իհարկե իշախանությունները հովանավորում են նրան»,- նշել է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Անգամ Խաչատրյանի հրաժարականով ինչպես նշում է Սաքունցը«Նրանք չեն հեռացրել նրան, այլ ազատել են պաշտոնից նրա իսկ հրաժարականի հիման վրա:Այստեղ քաղաքական կամքի մասին ավելորդ է խոսել»:

 Այնուամենայնիվ Հայաստանի հանրապետական կուսակցությունը նշել է, որ Խաչատրյանը պետք է համարվի անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի հաստատվել: