Ռուս անվանի երգիչ Գրիգորի Լեպսը բժշկական պատճառներով հետաձգել է օգոստոսյան համերգաշրջանը: Բժիշկները պահանջել են երգիչի համերգային գործունեության սահմանափակումներ և նրան նշանակել են թերապևտիկ բուժում:

Անգինայի պատճառով առաջացած ձայնալարերի լուրջ բարդությունների պատճառով Լեպսը արդեն հունիսին հետաձգել էր յոթ համերգ, որոնք տեղափոխվել էին դեկտեմբեր: Այժմ հայտնի է դարձել, որ հետաձգվել են նաև նրա օգոստոսյան համերգները:

Նշվում է, որ Գրիգորի Լեպսի ձայնալարերի ստուգման ժամանակ բժիշկ Ժան Աբիտբոլը լուրջ անհանգստություն է հայտնել ձայնալարի իրավիճակի հետ կապված և զարմացել է կենդանի համերգների քանակից:

«Բժիշկները ջանում են խուսափել օպերատիվ միջամտությունից, որի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի:Նշանակված թերապևտիկ բուժումը ենթադրում է մոտակա ժամանակներում համերգների մեծ մասի հետաձգում: Գիրգորի Լեպսը որոշում է ընդունել նախապես նախատեսված բոլոր քաղաքներում օգոստոսյան համերգաշրջանի հետաձգում»,- նշված է հաղորդագրության մեջ: