Այսօր քաղցրի սիրահարները նշում են շոկոլադի համաշխարհային օրը(World Chocolate Day):
Առաջին անգամ շոկոլադի օրը ստեղծել են ֆրանսիացիները 1995 թվականին: Կա ենթադրություն, որ առաջին անգամ շոկոլադ պատրաստել սովորել են ացտեկները: Նրանք այն անվանել են «Աստվածների սնունդ»: Իսպանական կոնկիստադորները, որոնք այն առաջին անգամ հասցրել են Եվրոպա, քաղցրավենիքը անվանել են «սև ոսկի» և օգտագործում էին ֆիզիկական ուժի և դիմացկունության ամրապնդման համար: Մի փոքր ուշ շոկոլադի օգտագործումը սահմանափակվում էր միայն արիստոկրատներով:
Հայտնի կանայք շոկոլադը համարել են աֆրոդիզիկ(սեռական գործունեությունը ակտիվացնող միջոց): Այսպես մայր Թերեզան կիրք ուներ շոկոլադի նկատմամբ, իսկ Պամպադուրը համոզված էր, որ միայն շոկոլադը կարող է վառել կրքի կրակը:
20-րդ դարի սկզբին արդյունաբերության ի հայտ գալուց առաջ շոկոլադը կարող էին վայելել նաև արիստոկրատիայի հետ կապ չունեցող հասարակ մարդիկ:
Ինչպես ապացուցել է ժամանակակից գիտությունը շոկոլադի մեջ կան տարրեր,որոնք օգնում են հանգստի և հոգեբանական վերականգմանը: Սև շոկոլադը օգնում է էնդորֆինի` երջանկության հարմոնի առաջացմանը,որը ազդում է հաճույքի կենտրոնի վրա, բարձրացնում է տրամադրությունը, և պահպանում է օրգանիզմի տոնուսը: Նաև կա գիտական հիպոթեզ, որի համաձայն շոկալդը ունի «հակաքաղցկեղային» ազդեցություն և դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը: