ՆԱՍԱ-ի գիտնականները տվյալներ են ստացել, որը ապացուցում է նրանց վաղեմի ենթադրությունները, որ Արեգակնային համակարգը, ինչպես նաև գիսաստղերը ունեն պոչ: Նշված է ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում են մասնագետները տեսնել հելիոսֆերայի պոչ տեսնել ավելի վաղ չէր հաջողվել: Այն իրենից ներկայացնում է արեգակնային «փուչիկ»,որը լցված է արեգակնային քամով և գազի ու փոշու մասնիկներով: Պարզվել է, որ հելիոպոչը իր ձևով հիշեցնում է երեքնուկի:
Այլ աստղերի նկատմամբ նախկին դիտարկումները ցույց են տվել, որ նրանք ունեն պոչ, սակայն երկար ժամանակ գաղտնիք էր մնում, արդյոք այդպիսի պոչ ունի արեգակը, թե ոչ:
Արեգակի մոտ պոչ հայտնաբերել օգնել է IBEX ավտոմատ համակարգը, որը ուղեծիր էր դուրս բերվել 2008 թվականին: Այն զննել է արեգակնային և միջաստղային տարածքների միջև սահմանը`ուսումնասիրելով նրանց միջև փոխազդեցությունը: