Նյու Յորքում կայացել է UFC-ի (Ultimate Fighting Championship) 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին փայլուն է հանդես եկել ամերիկահայ Քեթլին Չուկագյանը: Նա վստահ հաղթանակ է տարել Ջենիֆեր Մայայի նկատմամբ և այժմ պայքարելու է UFC-ի չեմպիոնական կոչման համար: Մրցամարտից հետո Չուկագյանը հայտարարել է, որ ցանկանում է մրցել թեթևագույն քաշային կարգում UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ:
«UFC-ն գիտի՝ ես ինչ եմ ուզում: Ես վաստակել եմ Շևչենկոյի հետ մրցելու իրավունքը: Ես հաղթել եմ բոլորին, ում հարկավոր էր հաղթել Շևչենկոյի հետ մրցամարտի դուրս գալու համար: Նրանք այլ ընտրություն արդեն չունեն, ես լինելու եմ Վալենտինայի հաջորդ մրցակիցը: Եթե Վալենտինային ինձ չտան, ես կշարունակեմ ծեծել թոփ հնգյակի աղջիկներին այնքան, մինչև իմ ուզած մարտն ինձ նվիրեն: Շնորհակալություն հանդիսատեսին, հատկապես հայերին, ովքեր ինձ շատ օգնեցին: Դա ինձ համար շատ կարևոր է»,- ասել է Քեթլինը լրագրողներին տված հարցազրույցում:
Քեթլին Չուկագյանը ծնվել է Նյու Ջերսիում, հայկական ընտանիքում: Նա UFC-ում առաջին հայ կին մարտիկն է, իսկ ընդհանուր առմամբ խառը մենամարտերով բաղվում է 2014 թվականից: Տարբեր մրցաշարերի ժամանակ Քեթլինը շատ հաճախ է հիշատակում իր հայկական արմատների մասին և յուրաքանչյուր մենամարտից հետո շնորհակալություն հայտնում հայ հանդիսատեսին: