Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը և կինը՝ դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը, ամուսնալուծվել են։
Այս թեմայով պարզաբանում ստանալու նպատակով Tert.am Life-ը կապ հաստատեց Վաչեի հետ։ Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց․
«Այդ տեղեկությունն ընդհանրապես հավաստի չէ։ Ինչ ուզում, գրում են։ Ինստագրամով ինչ-որ բան են ման գալիս, հետո դրա հիման վրա հրապարակում են անում»։
Նշենք, որ ավելի վաղ Գայանեն և Վաչեն Ինստագրամում դադարել էին հետևել իրար, այսօր նրանք կրկին միմյանց հետևորդների ցանկում են։ Վաչեն և Գայանեն ամուսնացել են 2013 թվականին, նրանց դուստրը՝ Միան, շուտով կդառնա 3 տարեկան: