Նոյեմբերի 5-ին` ժամը 02:09-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում` «Mazda» ավտոսրահի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում (վարորդ՝ Լևոն Շ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:37-ին, մարվել` 02:53-ին:
Այրվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի սրահն՝ ամբողջությամբ: