Կարծես Ջասթին Բիբերը ի վերջո հասկացել է,որ ոչ բոլոր իր արարքներն են մնալու անպատիժ: Այն բանից հետո, որ վերջերս երգիչը միզել է ռեստորաններից մեկի խոհանոցում և ուղարկել Բիլ Քլինթոնին «գրողի ծոցը», նա ստիպված է եղել պետության նախկին ղեկավարից ներողամտություն հայցել: Այս մասին հաղորդում է E Online-ը:

Ինչպես հաղորդել է պարբերականին Ջասթին Բիբերին մոտ կանգնած աղբյուրը Բիլ Քլինթոնը անպատասխան չի թողել վերջինիս գործողությունները: Այն բանից հետո, որ սկանդալային տեսանյութը հայտնվել է ցանցում, դեռահասների կուռքը ստիպված է իր ներողամտությունները հայտնել եղել 42 ամյա ԱՄՆ նախագահին:

Միաժամանակ պետության նախակին ղեկավարը կարծես չի վիրավորվել Բիբերի արարքից:

«Եթե դա քո կյանքում գործած ամենամեծ սխալն է, ապա ամեն ինչ կարգին է»,- պատասխանել է Քլինթոնը` խորհուրդ տալով երիտասարդին ջանասիրաբար աշխատել հասարակության օգտին և ճիշտ ընտրել իր ընկերներին: Որոշ տվյալներով սկանդալային տեսանյութը հրապարակվել է առանց Բիբերի իրազեկման:

Այնուհետև Twitter-յան իր միկրաբլոգում երգիչը գրել է.«Շնորհակալություն, որ ժամանակ գտաք ինձ հետ զրուցելու, Դուք հիանալի մարդ եք»: