Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է սոցկայքում հայկական երգ տարածած վարորդին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվում անցկացված անհետաձգելի օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է անձը, որը սոցկայքում հրապարակել է կադրեր, որոնցում երևում է՝ իր մեքենայի սրահում հայկական երգ է լսում:
Պարզվում է` մեքենայում հնչել է հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի´ գնա» երգը:
Դեպքի մանրամասները բացահայտելու համար ձեռնարկվում են համապատասխան գործողություններ: