«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ երեկ երիտասարդ ՀՅԴ-ականները ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույցով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է ԱԺ դեկտեմբերի սկզբին գումարվող քառօրյայում ներկայացնել այն նախարարների անունները, ովքեր վատ են աշխատում, որոնց ղեկավարելու ընթացքում համապատասխան ոլորտներում զարգացում չի եղել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` ընդդիմադիրները պահանջելու են պորտֆելից հրաժարվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընդդիմադիր այս թևում առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել` հասնելու այդ նախարարների պաշտոնանկությանը: Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս նախարարների նկատմամբ անվստահություն կա նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: