Ըստ աստղաբանների, այս նշանը բավականին հակասական է: Նա ունի սրտացավություն և անտարբերություն, խենթ խառնվածք և համառություն: Նրանք չեն սիրում սխալներն ընդունել, ագրեսիվ են, հաճախ կտրուկ են արձագանքում: Նրանք պայքարում են ապացուցելու, որ իրենք ուժեղ են և անկախ: Ավելին, ունեն բարի սիրտ, ամաչկոտ, խելացի, ինտելեկտուալ զարգացած են: Բացի այդ, դրանք բոլորի ամենահուսալի և հավատարիմ գործընկերներն են: Այս ամենը կին-Ջրհոսի մասին է: Աստղաբանները նշում են 8 պատճառ, համաձայն որոնց այս նշանն առավել հուսալի է:
1 Անկախություն
Ջրհոսները ինքնաբավ են, չեն ձանձրանում իրենք իրենց ընկերակցությամբ, այնպես որ նրանք միայն ընտրյալներին են թողնում իրենց կյանք: Եթե դա հաջողվել է, ուրեմն դու բախտավոր ես:
2 Օբյեկտիվություն
Ոչ մի բամբասանք, կամ սահմանափակում չի ազդի այս կանանց կարծիքի վրա: Նրանք կարողանում են կոտրել օրինաչափությունները և մարդկանց տեսնել անաչառ տեսանկյունից:
3 Հաստատակամություն
Այս որակը դժվար թե դասակարգվի որպես դրական: Ի վերջո, համառությունը հրահրում է կոնֆլիկտներ և վեճեր: Բայց, մյուս կողմից, մարդու տեսակետը պաշտպանելու կարողությունը հասուն անհատականության նշան է, նրան հազիվ թե որևէ մեկը կարողանա շփոթեցնել:
4 Մենակ մնալու ունակություն
Սա հմտությունը հեշտ չէ, այլ իրական անհրաժեշտություն: Ջրհոսներին ժամանակ է պետք, որպեսզի վերագործարկվեն, դրա համար նրանք պետք է մենակ մնան իրենք իրենց հետ: Այսպիսով նրանք վերականգնում են հավասարակշռությունը, մտքի խաղաղությունը: Թող որ օրը մեկ ժամ լինի, բայց Ջրհոս կնոջն այս ժամը պետք է: Եթե այն տրամադրեք, դուք կստանաք մեկ ժամ ազատ ժամանակ և հսկայական երախտագիտություն, որը Ջրհոսները կարող են դրսևորել և ցույց տալ:
5 Հետաքրքիր է հաղորդակցման մեջ
Ոչ, նրանք կաշվից դուրս չեն գալիս, պարզապես տպավորություն թողնելու որևէ պատմությամբ: Նրանք ինքնին հետաքրքիր են, սիրում են անակնկալներ, ստեղծագործ են: Հետևաբար, նրանք երբեք չեն ձանձրանում իրենց ընկերակցությամբ և նրանց լայն մտահորիզոնը հնարավորություն է տալիս նոր բան սովորելու:
6 Նվիրվածություն
Սա ամենաապահով նշանն է: Ոչ մի ուժ նրանց չի ստիպի դավաճանել կամ լքել սիրելիին: Եթե աջակցության կարիք լինի, նրանք կլինեն այնտեղ, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում:
7 Իմաստության որոնում
Մտածել սիրող, իմաստուն Ջրհոսները երբեք կանգ չեն առնում ինքնազարգացման որևէ փուլում: Նրանց միտքը փափագում է գիտելիքներին, սիրտը՝ իմաստությանը: Եվ սա վերաբերում է նաև հարաբերություններին: Նրանք սովորում են իրենց սխալների վրա և դառնում ավելի խելացի: Նրանց կողքին դուք պետք է աճեք և զարգանաք, սա անխուսափելի է:
8 Ապագայի մասին հոգ տանել
Սրանք մարդիկ չեն, ովքեր սովոր են մի օրով ապրել: Ջհոսները հաճախ նայում են դեպի ապագա, նրանից ակնկալում են միայն լավ հույզեր և հաճելի անակնկալներ: Անցյալի ոչ մի բացասական փորձ չի ստիպի նրանց հրաժարվել և ապագայում չփնտրել երջանկության հույսեր: Եվ դուք նույնպես այս ապագայում տեղ կունենաք:
Չնայած թերությունների տպավորիչ ցուցակին, Ջրհոս կանայք ունեն բազմաթիվ առավելություններ: Նրանք սիրում են կրքոտ, հավատարմորեն և նրա հետ միշտ կարող եք վստահ լինել վաղվա օրվա համար: