Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն հրաժարվել է ներկա գտնվել մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նիստին,որտեղ նա հրավիրվել էր Երևանում գիտաժողովի ժամանակ հնչեցրած իր հայտարարությունների վերաբերյալ բացատրություն տալու պատճառով:Այս մասին հաղորդում է Комерсантъ.md-ն:
Գրիգորիուն իր մերժումը բացատրել է վատ ինքնազգացողությամբ` նշելով, որ իր «նյարդային խանգարում է ստացել» Երևանում իր կյանքի վերաբերյալ ստացված սպառնալիքների պատճառով:
Խորհրդարանական հանձնաժողովի նիստի ավարտից հետո նրա ղեկավար Վադիմ Միշինը ասել է, որ պատգամավորները եկել են եզրակացության,որ օմբուդսմենը համաժողովի ժամանակ արտահայտել է իր անձնական մտքերը` քաղաքականացված և ոչ հմուտ: «Պարզ է, որ այսպիսի հայտարարություններ կատարելով` նա չի ներկայացրել Մոլդովայի խորհրդարանը և հանրապետությունը:
Ոչ մեկ չի արգելում նրան արտահայտել իր մտքերը, սակայն դա պետք է լինի մասնագիտական: Նա պետք է պաշտպանի երկրում մարդու իրավունքները»: Ինչպես նաև Միշինը ավելացրել է, որ դեռևս որոշված չէ, թե արդյոք Գրիգորիուի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն, թե ոչ, սակայն ամեն ինչ կախված է խորհրդարանից, որը կարող է նրան հեռացնել աշխատանքից: Հանձնաժողովի նիստի ժամանակ այս առումով ելույթ են ունեցել Սահամանական դատարանի դատավոր Վիկտոր Պոպան, որը ղեկավարել է Երևանում համաժողովի մոլդովական առաքելությունը, ինչպես նաև արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման փոխնախարար Անդրեյ Պապովը:
«Պապովը մեզ ասել է, որ Հայաստանի հարաբերությունները չեն տուժել, սակայն վնաս են այդ հայտարարությունները վնաս են պատճառել երկրի հեղինակությանը: Բացի դա իրենց տրամադրված տեղեկատվությամբ պարզ է դարձել, որ Գրիգորիուին Հայաստանի կողմից ոչինչ չի սպառնում»,- նշել է Վադիմ Միշինը:
Նշենք, որ Աուրելիա Գրիգորիուի որպես խորհրդարանական փաստաբանի մանդատն ավարտվում է այս տարվա հոկտեմբերին: