Ըստ LuxPlanet-ի, Բրիտանական հեղինակավոր Rolls Royce մեքենաշինական բրենդի մոդելներից մեկը՝ մանուշակագույն Rolls-Royce Ghost-ը, որը ստեղծվել է Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդի պատվերով, կհանվի աճուրդի։  Ըստ փորձագետների մեքենան կվաճառվի մոտ 7 մլն դոլարով: 

Մեքենան առաջին անգամ Ռուսաստանում ներկայացվել է 100 տարի առաջ՝ 1913թ., Սանկտ Պետերբուրգում կազմակերպված ցուցադրության շրջանակներում։ Նիկոլայ 2-րդին այն այնքան է դուր եկել, որ կայսրը պատվիրել է դրանից:Նա նաև պահանջել է, որպեսզի մեքենան համալրված լինի այն ժամանակների համար հարմարավետության բոլոր տարրերով՝ փափուկ նստատեղերով, մոխրամաններով, ծաղկամաններով և նույնիսկ հեռախոսով։ Լիմուզինը նրան է հանձնվել 1914թ., սակայն հայտնի չէ, թե Նիկոլայ 2-րդն ինչ հաճախականությամբ է դրանից օգտվել։