Դորսեթ ամերիկյան փոքր քաղաքում քաղաքապետ են ընտրում: Այս երևույթի մեջ ոչինչ արտասովոր չէր լինի, եթե քաղաքապետ չլիներ չորսամյա Ռոբերթ Թաֆտսը: 28 մարդ բնակչություն ունեցող քաղաքում ընտրությունը ընտրում են շատ արտասվոր ձևով` գլխարկի միջից հանում են թեկնածուներից մեկի անունը:
Ընտրությունները տեղի են ունենում ամեն տարի օգոստոսի 4-ին քաղաքի փառատոնի ժամանակ: Սակայն այս փոքր զբոսաշրջանային վայրում ավելի շատ ձևական բնույթ է կրում: Պաշտոնապես Դորսեթում տեղական ինքնակառավրման մարմիններ գոյություն չունեն, այդ պատճառով էլ ընտրությունները ավելի հումորային բնույթ է կրում: Սակայն այդ ընտրություններում կարող են մասնակցություն ունենալ բոլոր ցանկացողները պետք է միայն վճարել մեկ դոլարի չափով ներդրում: Մի անգամ որպես թեկնածու առաջադրվել է շուն: Իսկ անցյալ տարի փոքրիկ Բոբբի փորձել է բախտը և հաղթանակ տարել:
Փոքրիկ քաղաքում քաղաքապետի պարտավորություններ կատարելը միայն հաճույք է, որոնց մեջ մտնում է րկնորսության գնալը, պաղպաղակ ուտելը և բնակիչների հետ շփումը: Անցյալ տարի ընտրություններում հաղթանակ էր տարել Թաֆտսը, ով այդ ժամանակ երեք տարեկան էր: Այս մասին հաղորդում է ABC News-ը: