Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից: Կինը և մի երեխան տեղում մահացել են, իսկ մյուսի կյանքի համար պայքարում են բժիշկները: Ըստ նախնական տվյալների՝ ինքնասպանության պատճառը անձնական խնդիրներն են եղել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը գրություն է թողել: Գրության մեջ նա ներողություն է խնդրել իր ամուսնուց, նաև խնդրել է, որ իր մահվան համար ոչ մեկին չմեղադրեն ու ամուսնուն բանտ չնստեցնեն: Պարզվել է, որ կինը դեպքի օրը 4 անգամ շտապ օգնություն է կանչել: Նա երեխային կրծքով կերակրելու խնդիրներ է ունեցել: Թերսնվելու հետևանքով երեխայի վիճակն այդ օրը վատացել է: Շտապօգնություն կանչելուց հետո խումբ չի ժամանել, փոխարենը կնոջը բանավոր խորհուրդներ են տվել և ասել են, որ ավելի նպատակահարմար է տուն կանչել մանկաբույժի: Հետո կինը երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ է կանչել շտապօգնություն: Վերջին կանչը գրանցվել է ինքնասպանությունից մեկ րոպե առաջ:
Հայտնի է դարձել նաև կնոջ անունը: Լյուդմիլա Սոկոլովան 36 տարեկան էր: