Ինչպես պարզ է դարձել Прайм Крайм-ին երեկ Տուլայի դատարանը Պավել Լեֆարովի նախագահությամբ դատավճիռ է ընդունել 44 ամյա վրացի «օրենքով գող» Դավիդ Կուրասբեդիանիի նկատմամբ, որը ավելի հայտնի է Չուտո Խոնսկիյ կեղծանունով: Ձերբակալվածը մեղադրվել է փաստաթղթերի կեղծման մեջ և դատապարտվել 1 տարի 2 ամիս ազատազրկման:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին նախկինում բազմիցս դատապարտված Դավիդ Կուրասբեդիանին ձերբակալվել էր Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Խալտուրին փողոցի վրա: Ոստիակնին, ով ցանկացել է պարզել Կուրաբեդիանիի ինքնությունը, վերջինս ներկայացրել է անձնագիր` Վահան Գրիգորյանի անունով, սակայն իր լուսանկարով:
Չնայած, որ դատական նիստի ժամանակ նա ընդունել է իր մեղքը, դատավորը համարել է, որ նրա նկատմամբ պետք է կիրառվի երկարաժամկետ մեկուսացում հասարկությունից: