Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստ է անցկացնում, որի օրակարգում է նաև «Վեոլիայի» կողմից բնակչությանը ջրի մատակարարման գնի փոփոխությունը։
Ընկերությունը ներկայացրեց, որ իրենց այցերի, ստուգումների, հայտնաբերված խախտումների, ինչպես նաև վերահաշվարկների արդյունքում 2020 թվականի համար սակագինը հաշվարկվել է 180,2 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։
Ամփոփ արդյունքներով ընկերությունն առաջարկում է ջրամատակարարման գինը բաժանորդների համար սահմանել 153 դրամ, ջրահեռացմանը՝ 27 դրամ, ընդհանուր՝ 180 դրամ՝ մեկ խորանարդ մետրի համար։
Հանձնաժողովը քննարկումից հետո կողմ քվեարկեց այս սակագնի սահմանմանը։