Նավը, որը տեղափոխում էր ավելի քան 14 հազար ոչխար, շրջվել է Ռումինիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Queen Hind նավը նոյեմբերի 24-ին դուրս է եկել Միդիա նավահանգստից և ուղղություն վերցրել դեպի Ջիդդայի նավահանգիստ (Սաուդյան Արաբիա)։ Մեկնարկից քիչ անց նավն անհայտ պատճառով շրջվել է։
Կենդանիների մեծամասնությունը փակված է եղել վանդակներում, այդ իսկ պատճառով փրկվել չի հաջողվել։ 32 ոչխաներ կարողացել են լողալ և մնալ ջրի մակերևույթի վրա, և շուտով փրկարարները հասել են նրանց։
Սիրիայի 22 քաղաքացուց բաղկացած անձնակազմը չի տուժել։