Այնպես է ստացվել, որ հասարակության մեջ կնոջ նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքից։ Կանանց ստիպում են ամաչել իրենց ավելորդ քաշից, արտաքին թերություններից կամ այլ ֆիզիոլոգիական առանձնահատկություններից։ Կան էլի բաներ, որոնց համար կանայք պետք է անհարմար զգան։ Դա անհեթեթություն է, սակայն այդպիսին է մեր իրականությունը։

Ներկայացնում ենք այն բաները, որոնց համար, ըստ հասարակության մեծամասնության, պետք է կինն անհարմար զգա։

1. Իր տարիքի համար


Եթե նա շատ երիտասարդ է, ապա արժանի չէ հասուն մարդկանց ուշադրությանը։ Եթե արդեն 30-ն անց է, ապա դուրս է եկել երիտասարդ աղջկա կարգավիճակից և «մորաքույր» է դարձել։

2. Ամուսնացած չլինելու համար

Հիշեք ձեր բարեկամներին, որոնց միայն հետաքրքրում է, թե երբ են ձեզ ամուսնացնելու։

3. Երեխա չունենալու համար

Նույնն է, ինչ ամուսին չունենալու դեպքում։ Եթե դու երեխաներ չունես, ուրեմն՝ ոչ լիարժեք կին ես։

4. Սեփական կարծիքի համար

Ցավոք, ոչ բոլոր տղամարդիկ են հաշվի նստում կնոջ տարիքի հետ։