Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка все вместе!» վոկալային մրցույթում մեծ ֆուրոր է առաջացրել երգչուհի Լուսինե Արուտյունովան, որը կատարել է «Human» հիթը, որը երգել է Rag'N'Bone Man-ը։ Լուսինեն երգել է շատ խարիզմատիկ եւ այնքան վառ, որ ժյուրիի բոլոր անդամները ոտքի են կանգնել։ Նա իր վոկալով գերել է Սերգեյ Լազարեւին:

 «Ես ցնցվեցի, ձեր որոշ նոտաներից հոսանքահարվեցի, - ասաց նա, - այնպիսի էություն, այնպիսի խորություն։ Պարզապես անհնար է անտեսել»։ «Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Նադեժդա Գրանովսկայան խոստովանել է, որ Լուսինեի վոկալից նա փշաքաղվել է։ Լուսինեն 100 միավորից հավաքեց 99 եւ առաջատարների եռյակում զբաղեցրեց առաջին տեղը:

 

Ավելի ուշ vesti.ru կայքում տեղեկություն է հայտնվել Սերգեյ Լազարեւի եւ երգահան-բանաստեղծ Սիմոն Օսիաշվիլիի միջեւ Instagram-ում տեղի ունեցած վեճի մասին, որը հայտարարել է, որ իրեն որպես բանաստեղծ, ով աշխատում է ռուսերենով, կարեւոր է, որ ռուսական երգերը լինեն շոուի եզրափակչում: Լազարեւն ի պատասխան հայտարարել է, որ ժյուրիի իր գործընկերը «կտրում է դասական կատարողին ճանապարհը» եւ «կտրում է մարդու ճակատագիրը» այն պատճառով, որ «ցանկանում է ռուսական երգեր լսել»: Լուսինեի անունը տեքստում չի հիշատակվել, բայց հաշվի առնելով, որ հաղթել է եւ անգլերեն երգել է հենց նա, խոսքն ակնհայտորեն նրա մասին է։

 

Լազարեւը վստահ է, որ ժյուրիի անդամը չպետք է գնահատի մասնակցին լեզվով, որով նա երգում է, այլ պետք է գնահատի նրա կատարումը, վոկալային տվյալները, արտիստիզմը եւ այլն, այլ ոչ թե մեղադրի նրան օտար լեզվով երգի ընտրության մեջ: