Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների, հոլովակների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

 

Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում լողափնյա կերպարում է։ Նա վառ երանգի լողազգեստով է, ծովափին նստած գիրք է կարդում։ Հաղորդավարուհին հավաքել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Նազենին գրել է․ «Բարի լույս)!!! Ասում եմ բոլորովին էլ վնաս չէ օրը սկսել ԵՐԱԶԵԼՈՒՑ։ Ծով, ծովի աղը, ծովաբույրը, ծովագիրքն ու ծովավազը... ծովամարդկանց, ծովամթերքները, ծովալիքներն ու ծովախաղաղությունը ... ամեն-ամենն եմ կարոտել... Դուք Ծովը չե՞ք կարոտել ....կամ ամենից շատ ի՞նչն եք կարոտել)»