Համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետները իրենց վրա են փորձարկել նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ստեղծված վեկտորային պատվաստանյութը։ Փորձարկումն անցել է բարեհաջող։ Իմունիտետ ձեւավորվել է։ Նեգատիվ էֆեկտներ չեն հայտնաբերվել։

Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգին։ Ըստ գիտնականի, փորձարկումից հետո բոլոր մասնագետները, ովքեր իրենց վրա են փորձարկել այն, ողջ առողջ են եւ ուրախ։ Հետաքրքիր է, որ կամավորներ որպես հանդես են եկել, համաձայնելով, որ փորձարկումներն իրենց վրա իրականացվեն եւ պատվաստանյութը ստեղծողները, եւ նախակլինիկական հետազոտության կազմակերպիչները եւ տեխնոլոգները։ Ներկայումս նոր ստեղծվելիք պատվաստանյութը նախակլինիկական փորձարկումների վերջին փուլն է անցնում եւ փորձարկումներ են իրականացվում պրիմատների վրա։ Գինցբուրգը ասել է, որ գիտնականները իրենց իրենց ներարկել են պատվաստանյութը ավելի շատ սեփական անվտանգության, քան հետազոտական նպատակներից ելնելով։

Հենց որ պրիմատների վրա իրականացված փորձարկումների արդյունքները հայտնի դառնան, հայտ կուղարկվի Առողջապահության նախարարություն, պաշտոնապես մարդկանց՝ կամավորների վրա կլինիկական փորձարկումներ սկսելու համար։ Գիտնականները հույս ունեն, որ ամռան վերջին կավարտեն մարդկանց վրա կլինիկական փորձարկումները կավարտվեն ամռան վերջին։