Հարավային Կորեայի բժիշկները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսով վարակված երեխաների մարմինները վիրուսային մասնիկներ են արտադրում երկու-երեք շաբաթվա ընթացքում, նույնիսկ եթե նրանք հիվանդության տեսանելի ախտանիշներ չունեն: Բժիշկների հետազոտությունը հրապարակել է EurekAlert պորտալը:

«Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երեխաների վարակման ոչ ակնհայտ դեպքերը կարող են կորոնավիրուսի թաքնված փոխանցման պատճառ դառնալ շրջապատի հետ շփումների միջոցով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բժիշկները կարծում են, որ անհրաժեշտ է վերանայել երեխաների դերը կորոնավիրուսի տարածման հարցում, ինչպես նաև հաշվի առնել այս փաստը համաճարակի դեմ պայքարի միջոցառումներ մշակելիս:

Նշվում է, որ Ուհանում կորոնավիրուսի տարածման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաները շատ ավելի հազվադեպ են վարակվում նոր տիպի կորոնավիրուսով և գրեթե չեն ունենում COVID-19-ի ծանր ախտանիշներ, ի տարբերություն մեծահասակների: