Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 77․95 միլիոնը։ Այս մասին են վկայում TASS-ի հաշվարկները՝ հիմնված իշխանությունների, փորձագետների և ԶԼՄ-ների տվյալների վրա։ Այսպիսով՝ վարակվածները կազմում են մոլորակի բնակչության ավելի քան 1 տոկոսը։ Ազգաբնակչության հարցերով ՄԱԿ-ի հիմնադրամը Երկրի բնակչության թիվը տարվա կեսի տվյալներով գնահատում է 7․795 մլրդ մարդ։


Հիվանդացության ամենամեծ ցուցանիշը բաժին է ընկնում փոքրաթիվ բնակչությամբ երկրներին։ Անդորայում վարակվել է բնակչության 9․9 տոկոսը (7 633 մարդ), Լյուքսեմբուրգում՝ 7,3% -ը (44 809), Չեռնոգորիայում կորոնավիրուս է հայտնաբերվել բնակչության առնվազն 7,2% -ի մոտ (44 542), իսկ ԱՄՆ-ում՝ 5,6%-ի մոտ (ավելի քան 18,2 մլն)։