Աշխարհի ամենագեր մարդը՝ 435 կգ կշռող մեքսիկացի Մորինոն վիրահատություն կատարելու համար հիվանդանոցում է: Նա ցանկանում է ազատվել ավելորդ քաշից:

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մորինոն նախկինում եղել է ոստիկան և ստիպված է եղել հրաժարվել աշխատանքից ավելորդ քաշի պատճառով։ Նա ամբողջ օրը անցկացնում է անկողնում։ Նրա մոտ հայտնաբերվել է շաքարախտի մի տեսակ, որը պատճառ է հանդիսացել արագ գիրության: