Գործարար կյանքը իր կանոններն է թելադրում նաև հագուստի հարցում՝ դա խիստ կոստյումն է, զուսպ դիմահարդարումը, կոկիտ սանրվածքը, ոճային, բայց համեստ աքսեսուարները։

Գործարար կնոջ հագուստի կտորը, ձևվածքն ու գույնը առանձնանում է իր զսպվածությամբ, խստությամբ և պահպանողականությամբ։ Հագուստը չպետք է շեղի ուշադրությունը աշխատակցի գործնական որակներից։

Ի տարբերություն կոնսերվատիվ ոճին, գործնական հագուստը ենթարկվում է նորաձևության տենդենցներին։

Գործնական հագուստները, որպես էդպիսին Կոկո Շանելի և Իվսեն Լորանի շնորհիվ են նորաձևության դաշտ մտել, դարձել՝ էլեգանտ,զուսպ և միևնույն ժամանակ շատ ոճային։

Գործարար կնոջ գործնական հագուստը երեք հիմնական ոճի է լինում․

1. Խիստ գործնական ոճ (Business Formal).

2. Ամենօրյա գործնական ոճ ( Executive business casual или Modern Business).

3. Պայմանական գործնական ոճ (неформально деловой, Business casual).

Օրվա ընթացքում գրասենյակում ցանկալի է կրել կիսաշրջազգեստ կոստյումի հետ, երեկոյան պլանավորած գործնական հանդիպումների համար հարմար է տաբատը պիջակի հետ։ Այս ոճը պահանջում է բացառապես բնական կաշվից, փակ, դասական ոճի կոշիկներ՝ 3-7 սմ բարձրության կրունկով։

Բացառվում են վառ գույները և դեկորները գործնական ոճում։ Անհամատեղելի է միաժամանակ երեք գույներից ավել գույների համադրությունը։

Նյութի աղբյուրը՝ Dress-Trends.com