Հաշված օրեր են մնացել «եվրատեսիլ 2016» երգի մրցույթին ու արդեն հայտնի են այն գեղեցկուհիների անունները, որոնք շարունակելու են պայքարել Eurovision’s Next Top Model (Եվրատեսիլի հաջորդ թոփ մոդել) տիտղոսի համար։ Քվեարկությամբ հայտնի դարձավ, որ առաջին իսկ օրից Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ձայների մեծամասնությամբ առաջին տեղում է եղել։ 

Ապրիլի 3-ին մեկնարկած քվեարկությունում ներկայացված 26 գեղեցկուհիներից միայն 14-ը կարող էին ստանալ պայքարը շարունակելու իրավունք։ Եվ այժմ նրանք մրցելու են քվեարկության վերջին փուլում, երբ կորոշվի Eurovision’s Next Top Model 2016-ը։

Քվեարկության առաջատարը շարունակում է մնալ Իվետան՝ 16489 ձայնով (35.49%) գլխավորելով ցուցակը։ Լավագույն եռյակում Հայաստանին զիջում են Ադրբեջանն ու Մալթան։ 

Եվս մեկ անգամ հաջողություն մաղթենք տաղանդավոր գեղեցկուհուն և սատարենք մեր ներկայացուցչին: