Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին եւ պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում են նկարահանվել թուրքական «Կյանքի կամուրջ» հեռուստասերիալում, որը պատմում է Սիրիայից եկած փախստականների մասին, հաղորդում է «Daily Sabah»-ը։
Թրեյլերի նկարահանումները կատարվել են թուրքական Գազիանթեփի նահանգում։ Նշվում է, որ հեռուստասերիալը կունենա 3 եթերաշրջան։
 Ռեժիսոր Էյուփ Դիռլիքը պատմել է, որ հանրահայտ աստղերը կգան Գազիանթեփ, որպեսզի աջակցեն նախագծին։ Ըստ նրա, Ջոլին եւ Ռոնալդուն այն աստղերի թվում են, որ ցանկանում են մասնակցել նախագծին։

Հայտնի է նաեւ, որ հեռուստասերիալի նկարահանումները կսկսվեն մարտից։ 

Նյութի աղբյուրը՝ Armtimes.com