Ամառային շոգ եղանակին զովանալու լավագույն տարբերակը սառը պաղպաղակն է։ Այս պաղպաղակը հատուկ գինու սիրահարների համար է։
Interesnoznat-ը գրում է, որ այն ոչ միայն օգնում է զովանալ, այլև բարձրացնում է տրամադրությունը։
Անհրաժեշտ է՝
Շաքարավազ- ¼ բաժակ
Ազնվամորի- 200գր
Կարմիր գինի- 1 շիշ
Պատրաստման եղանակը՝
1. ¼ բաժակ ջրին շաքարավազ խառնել ու թողնել մինչև եռա։ Խառնելով եփել այնքան ժամանակ, մինչև շաքարավազը լուծվի։ Սառեցնել։
2. Հարիչի միջոցով հարել ազնվամորին ու շաքարավազի լուծույթն ավելացնել։ Խառնել և ավելացնել գինին։ Խառնել մինչև միատարր զանգված դառնալը։ Լցնել համապատասխան տարաների մեջ։
3. Տարաները 3-5 ժամով սառնարանը դնել։ Բարի ախորժակ։
Ամռան լավագույն բաղադրատոմսը․ ազնվամորիով ու գինով պաղպաղակ
