Երեկ «Տաշի գրուպ»-ի նախագահ, հայ բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան օրն էր։
Նրա կինը՝ Էթերի Կարապետյանը, այդ առիթով վերջինիս շնորհավորել է նաեւ Instagram-ի իր էջում՝ գրելով.
«Մենք ուզում էինք եւ նա դարձավ լավագույնն ամեն ինչում։ Դարձավ մարդ, ով փոխեց սկզբում իմ կյանքը, հետո շատ մարդկանց կյանքեր։ Արդեն 29 տարի է՝ մենք ձեռք ձեռքի տված ուղեւորվում ենք նույն ուղղությամբ՝ հետապնդելով նույն նպատակներն ու հանձնարարականները։ Միասին ենք։ Դրա համար էլ մենք միշտ կունենանք լավագույնը, որոնց արժանի են մարդիկ, ովքեր աշխատում են իրենց վրա. լավագույն ընտանիքը, լավագույն զավակները, լավագույն հարազատներն ու մտերիմները։ Անգամ օտարները, ովքեր գալիս են մեր կյանք, լավն են։ Կնոջ երջանկության մասին կարելի է ժամերով խոսել, սակայն յուրաքանչյուրն իր համար է ընտրում դրա բաղադրիչները։ Նման լավ ընկերոջ, ամուսնու, երեխաների հոր, մեր տան պահապանի, իր ծնողների եւ ազգի զավակի, նման լիդերի հետ, մի՞թե դա չէ երջանկությունը, երբ ամեն օր պառկում ես քնելու Աստծուն շնորհակալ լինելով կյանքում ամեն ինչի համար եւ խնդրում միայն մի բան, որպեսզի քո ամենասիրելի մարդուն Աստված պահապան լինի։ Ծնունդ շնորհավոր, սիրելի’ Սամվել»։