Դերասանուհի Անի Երանյանը վերջերս այդքան էլ ակտիվ չէ իր Instagram-յան միկրոբլոգում, բայց ասօր, կարծես թե, երկրպագուների համար լավ օր է:

Դերասանուհին հրապարակել է մի լուսանակար, որում, ինչպես նշել է, գտնվում է Կուբայում: Լուսանկարում Անին պատկերված է լողափին ու նայում է անհավանական գեղեցիկ մայրամուտին:

Դերասանուհին նաեւ մեկնաբանել է իր հրապարակած լուսանկարը՝ դրան կից ռուսերեն լեզվով գրելով. «Մայրամուտների մեջ տխրություն կա, որովհետեւ ամեն անգամ այն ճանապարհելիս, մտածում ես ՝ ինչպիսին էլ որ օրը ստացված լինի՝ հաջող կամ անհաջող, այն իմն է, ու այն գնում է ընդմիշտ…վերջին օրը Կուբայում»:

Ավելի վաղ դերասանուհին անդրադարձել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության ¼ եզրափակիչում Ռուսաստանի հավաքականի պարտությանը՝ Խորվաթիայի հավաքականին։

«Ռուսաստանի հավաքականը արտակարգ խաղ ցույց տվեց: Նրանք մրցեցին մինչեւ վերջ եւ ցույց տվեցին արժանի խաղ: Կեցցե՛ք», - գրել էր դերասանուհին: