Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բացի միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին գայթակղիչ, հմայիչ լուսանկարներով ուրախացնելուց, հաճախ նրանց է ներկայացնում իր աշխարհայացքը, բացահայտում է բնավորության նուրբ կողմերը, կիսվում իր տպավորություններով՝ այս կամ այն հարցի շուրջ:

Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն է վայելու Սիցիլիայում: Նա իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ Նազենին հանդես է եկել լողազգետով, որն ընգծել է նրա անթերի կազմվածքը ու հիանալի արեւայրուքը:

Գայթակղիչ լուսանկարին կից հաղորդավարուհին գրել է. «Թռիր, թռիր՝ ինչ էլ լինի. օդում թե ցամաքում, ջրում թե երկնքում, ազատությունը հենց էդ թռիչքն է՝ հոգու, սրտի, ՄՏՔԻ... անբանաձև, անբացատրելի, անմեկնելի թռիչքը՝ Իր թեթևությամբ ու վտանգով հանդերձ սքանչելի և անհրաժեշտ։ ԹՌԻՉՔ՜»:

 

Նշենք, որ ավելի վաղ նա ներկայացրել էր իր ամառային ոճային լուքը: Դերասանուհին գույնզգույն երկարափեշ զգեստով էր: Զգեստը յուրահատուկ էր նաեւ լայն թեւքերով: