Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, իր սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

 Անահիտն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում երգչուհի-դիզայները միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Անահիտ Սիմոնայանն իր տեղադրած լուսանկարում կրում է սեւ, ամառային վերնաշապիկ, սեւ տաբատ, իսկ ձեռքին կրում է սեւ, կաշվե բաճկոն։ Լուսանկարին կից, սակայն, նա որեւէ մեկնաբանություն չի թողել։