Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բավական ակտիվ է սոցիալական ցանցերում։ Նրա հրապարակումներն ամենատարբեր թեմաներով են։

Այս անգամ դերասանուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է վառ շրթներով, հյուսած մազերով։

«Բարի լույս։ Երկուշաբթին միշտ ասես մերժված ու խորթ լինի շաբթիներից, բայց ես սիրում եմ Երկուշաբթին, որովհետեւ աշխատանքը շատ կարեւոր խորհուրդ ունի. մարդու զարգացման ու փնտրտուքի ճանապարհն առաջին հերթին աշխատանքն է, պրոցեսը, որը ստիպում է մեզ փոխվել, զարգանալ, հաղթել ալարկոտությանն ու դառնալ վերջապես որակով ու ավարտուն մասնագետ կամ մարդ։ Բարի չմերժված Երկուշաբթի բոլորիս, մանավանդ՝ աշխատամոլներին։

Գյումրիից հասնում ենք Ապարան։ Իսկ դո՞ւք, շաբաթվա ո՞ր օրն է, ըստ ձեզ, առավել հաճելի աշխատելու համար»,- լուսանկարը մեկնաբանել է Նազենի Հովհաննիսյանը։

Ավելի վաղ դերասանուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր էլեգանտ ոճում։ Լուսանկարում Նազենին կրում էր սեւ զգեստ, սեւ ականջօղեր։

«Աշնան մեջ թախիծ քիչ կա, իզուր են նրան «մեղադրում»... աշնանն ավելի ստեղծագործ ես դառնում, գուցե առավել ինքնամփոփ ու անշտապ։ Ստեղծագործելը շտապողականություն չի սիրում։ Աշունն էլ երբեք չի շտապում, ընկերացնում է ինքդ քեզ հետ ու տալիս ազատություն՝ անշտապ արարարելու։ Աշնան մեջ շատ տաք կա, գույն ու խոնավություն, որը մեղմում է մեր՝ Հայաստանցիներիս չորությունը։ Աշունը Հայստանում՝ չքնաղ է, իմպրեսիոնիստական կտավ... Վիվալդի.․․»,- մակագրել էր Նազենի Հովհաննիսյանը։