Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է տեղադրել։

Իր միկրոբլոգում դերասանուհին լուսանկար է հրապարակել երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ։ Իվետան բեմական հագուստ է կրում, որն ընդգծում է նրա մարմինը, ինչպես նաեւ կարմիր շրթներկ։

Լուսանկարն արված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Դերասանուհին չի մեկնաբանել լուսանկարը։

Ավելի վաղ Իննա Խոջամիրյանը Instagram-ի Story հատվածում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, պատասխանել էր իրեն ուղղված հարցերին։ Հարցերից մեկին ի պատասխան Իննա Խոջամիրյանը մանկության տարիներին արված լուսանկար էր տեղադրել։