Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր ֆոտոշարքից, որն իրականացրել է հայտնի լուսանկարիչ Վահե Ստեփանյանը (vahestep), լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է կրքոտ կերպարում։ Լուսանկարներում, երիտասարդ երգչուհի-դերասանուհին կրում է սպիտակ, թափանցիկ բոդի եւ հրեշտակի թեւեր։

Մեկնաբանության հատվածում երիտասարդ երգչուհի-դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ ընկերներ հարազատներ ովքեր ամենադժվար պահերին եղել են իմ կողքին, շաաաաաատ մեծ շնորհակալություն ձեզ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր հրապուրիչ կերպարում։ Նա կրում էր կարճ երեկոյան զգեստ։