Գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունները և անմեղ զոհերի թիվը մտահոգության  տեղիք են տալիս: Ովքե՞ր են պատասխանատուները, ո՞ւր են, ի՞նչպես են պատասխան տալու, և պարզից էլ պարզ է, որ այսքանով չի ավարտվի ամեն ինչ, վտանգված է և՛ հաճախորդների, և՛ աշխատողների կյանքը: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը միայն բուռն հայտարարություններ է անում, ամպագոռգոռ խոսքեր, վերահսկողություն և օդում հնչող այլ արտահայտություններ:

Գազալցակայաններում տեղի ունեցող մեկ այլ լուրջ խնդիր ևս առկա է, ճիշտ և կայուն չէ նաև գնային սանդղակը: Հայաստանի Հանրապետություն գազը ներմուծվում է բոլորի համար ստանդարտ նույն գներով, սակայն Հայաստանի տարբեր կողմերում գազալցակայանները բնական գազը վաճառում են խիստ տարբեր գներով:  Երևանի տարածքում գազի գինը կազմում է գրեթե 190-210 դրամ 1խմ-ի համար: 

Օրինակ՝ Լոռու և Արագածոտնի մարզերում գրեթե բոլոր գազալցակայաններում միջինը կազմում է 170 դրամ 1խմ-ի համար:

Իսկ Արմավիրի մարզում 1խմ-ի համար կազմում է մոտավոր 170-180 դրամ, բայց այստեղ դեռևս գործում է «թեյավճար» հասկացողությունը: 

Չկա վերահսկողություն պետական մարմինների կողմից: Կան գազալցակայաններ, որտեղ թվում է, թե գինն ավելի էժան է, բայց փաստացի ստացվում է, որ վարորդը շատ ավելի քիչ գումար է վճարում այն լցակայանում, որտեղ գինն ավելի թանկ է:

Ի՞նչ է մտածում այս կապակցությամբ Սպառողների ազգային ասոցիացիան, ինչո՞ւ չկա հստակություն, ո՞րտեղ են սպառողների իրավունքները... հարցեր, որոնց մասին անգամ տեղյակ չեն պատասխանատուները.... կամ տեղյակ են, պարզապես նախընտրում են լռել ու ոտնահարել մարդու իրավունքները՝ թաքցնելով անօրինականությունը: